Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին այսօր վիրահատել են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Միքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Վիրահատությունը հաջող է անցել, այս պահին ամեն ինչ լավ է»,–ասաց Զոհրաբյանը։

Նշենք, որ նախօրեին Միքայել Սրբազանի վիրահատությունը հետաձգվել էր՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով։