Երեկ Գառնիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատարագից հետո միջադեպ էր արձանագրվել։ Իշխանական լրատվամիջոցի լրագրողի հարցին՝ «ի՞նչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», Գառնիի բնակիչներից մեկը պատասխանել էր․ «Մի հատ քար խփեն գլխին՝ սատկացնեն»։
Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ տվյալ արտահայտության վերաբերյալ իրականացվում է ուսումնասիրություն, պարզելու՝ արդյո՞ք այն պարունակում է հանցակազմ։
Նշենք, որ ըստ տեղեկությունների, այս արտահայտության հեղինակը Գառնիի բնակիչ Էդվարդ Ստեփանյանն է։ Վերջինս աշխատում է Գառնիի համայնքապետարանում՝ խմելու ջրի սպասարկման բաժնում։



























