Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցները մաքրում են դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի տանող աստիճանները։
Հատկանշական է, որ այս աստիճաններն օրեր շարունակ ծածկված են ձյունով ու սառույցով, սակայն ոչ մեկի մտքով չէր անցնում դրանք մաքրելու մասին։
Օգտատեր Գառնիկ Զաքարյանի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես հիմնարկի տասնյակ աշխատակիցներ բահերով քերում են ձյունն ու հեռացնում։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 5–ին, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ բոլորին կոչ է արել հունվարի 6-ին, ժամը 13.30-ին մասնակցել ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու (Տիգրան Մեծի պողոտայում) բակից և կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի (Սայաթ Նովա–Աբովյան փողոցների խաչմերուկում):





























