FETÖ կազմակերպության անդամ Ջեմալ Քարաթան, որն Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպիչներից մեկն է, փախել է Կանադա և փոխել է իր անունը։ Դրա մասին հաղորդել է CNN Turk-ը։

Նշվում է, որ Քարաթան փոխել է իր անունը՝ դառնալով Սալիհ Ադա։

Քարաթան, որը Թուրքիայում հետախուզվում է «կարմիր ծանուցագրով», թաքնվում է անվտանգության ուժերից՝ փոխված անվան տակ և շարունակում է հարմարավետ ապրել Կանադայում։

Նա հոգեթերապևտ է աշխատում։ Սադիկ և Յավուզ կոդային անուններով Քարաթան փախչելուց առաջ Ֆաթիհ համալսարանի անգլերենի ամբիոնի դոցենտ էր, որը Թուրքիայում փակ համալսարան է։

Քարաթայի անվանափոխության հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի կողմից առևանգվելու վախն էր։ Նա պարբերաբար կապի մեջ էր Կանադայի անվտանգության ուժերի հետ։