Հունվարի 16-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Օմանի արտգործնախարար Բադր բին Համադ Ալ Բուսաիդիի հետ։ Դրա մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել Իրանի շուրջ լարվածության լուրջ սրացումը, որն արհեստականորեն սնվում է դրսից և սպառնում վերածվել տարածաշրջանային լայնածավալ հակամարտության։ Արտաքին գործերի նախարարները շեշտել են նման բացասական սցենարի կանխարգելման կարևորությունը։ Նրանք ընդգծել են, որ անհրաժեշտ է դադարեցնել ինքնիշխան պետությունների ներքին գործերին ցանկացած միջամտության, որը ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար նորմերի և սկզբունքների կոպիտ խախտում է։

Եմենում ստեղծված իրավիճակը քննարկելիս Լավրովը և Ալ-Բուսաիդին հանդես են եկել ՄԱԿ-ի հովանու ներքո տարածաշրջանի շահագրգիռ երկրների մասնակցությամբ լայն միջեմենյան երկխոսություն սկսելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով կոլեկտիվ ջանքերի ակտիվացման օգտին։