ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Գրենլանդիան իր վերահսկողության տակ վերցնել՝ Մեծ Բրիտանիայի պատճառով։

«Ցնցող է այն փաստը, որ ՆԱՏՕ-ի մեր «փայլուն» դաշնակիցը՝ Մեծ Բրիտանիան, ներկայումս ծրագրում է Մավրիկիոսին հանձնել Դիեգո Գարսիա կղզին, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի կենսական նշանակություն ունեցող ռազմաբազան և անել դա ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՊԱՏՃԱՌԻ:

Կասկած չկա, որ Չինաստանն ու Ռուսաստանը նկատել են բացարձակ թուլության այս դրսևորումը։ Սրանք միջազգային տերություններ են, որոնք ճանաչում են միայն ՈՒԺԸ, այդ իսկ պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգները իմ ղեկավարության ներքո՝ ընդամենը մեկ տարի անց, վայելում են աննախադեպ հարգանք։ Մեծ Բրիտանիայի կողմից չափազանց կարևոր տարածքի հանձնումը ՄԵԾ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ ակտ է և ազգային անվտանգության հետ կապված շատ երկար ցուցակի ևս մեկ պատճառ այն մասին, թե ինչու է պետք վերադարձնել Գրենլանդիան։

Դանիան և նրա եվրոպացի դաշնակիցները պետք է ՃԻՇՏ ԳՈՐԾԵՆ։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար», - ասել է Թրամփը։