Դավոսում ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Եկել է խաղաղության, կայունության և կանխատեսելիության ժամանակը» հայտարարությունը ծիծաղ է առաջացրելծիծաղ է առաջացրել, գրում է BBC News-ն։

Մակրոնը նշել է, թե ակնհայտ է, որ «թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության առումով մենք մտնում ենք անկայունության և անհավասարակշռության ժամանակաշրջան»։

«Նայեք այն իրավիճակին, որում հայտնվել ենք»,- ասել է նա՝ շեշտելով «անցումը դեպի ավտոկրատիա» և 2024 թվականին պատերազմներ ամբողջ աշխարհում։ Նա հավելել է, որ «հակամարտությունները սահմանված կարգ են դարձել»։