Պատճառների մասին Հռիփսիմե Հունանյանը գրել է հրապարակային, կխնդրեմ կարդաք, տեքստում շատ պարզ բացատրում է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21–ին, ԱԺում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է տվել ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից և հայտարարել, որ չի լինի 2026–ի ընտրություններում ՔՊ–ի ցուցակում։

Հարցին՝ նորմա՞լ է, որ 3 ամիս առաջ ընտրվում է հանձնաժողովի նախագահ ու հիմա հրաժարական է տալիս, Տիգրանյանը պատասխանեց. «Նորմալ կամ աննորմալի հարց չէ, դուք հարցնում եք՝ ինչու, ես էլ ասում եմ պատճառը ինքը արդեն պարզաբանել է։

Ինչ վերաբերում է լուրերին, որ Հունանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից համապատասխան SMS է ստացել, նա արձագանքեց. «Իր հեռախոսն ինձ մոտ չի, որ ես իմանամ»։

ՔՊ խմբակցության պատգամավորներից Քրիստինե Պողոսյանն էլ ասաց. «Ոչ ոք SMS չի ստացել, տիկին Հունանյանը գրել է պատճառը։ Եթե անհրաժեշտ լինի, լրացուցիչ կմեկնաբանի տիկին Հունանյանը, բայց կարծում եմ՝ ամեն ինչ պարզ գրված է։ Անզգույշ խոսքն էլ է մարդու համար»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ՔՊ–ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ հրաժարական է տալիս ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից, և նաև չի լինի 2026–ի ԱԺ ընտրություններում ՔՊ–ի նախընտրական ցուցակում։