Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ համաշխարհային կարգը, որը Արևմուտքը տասնամյակներ շարունակ անվանել էր «կանոնների վրա հիմնված», փաստացի փլուզվել է և Արևմուտքը վաղուց որոշել է անտեսել այն։
«Մենք ընդունում ենք աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա և չենք սպասում այն աշխարհին, որը կցանկանայինք տեսնել։ Նոստալգիան ռազմավարություն չէ», - ընդգծել է Քարնին՝ կոչ անելով դադարել ձևացնել, թե հին մեխանիզմները շարունակում են գործել։
Քարնին հայտարարել է, որ տնտեսական ինտեգրումը վերածվել է զենքի, իսկ մաքսատուրքերն օգտագործվում են ճնշման համար, հայտնում է Bild-ը։ Նրա խոսքով՝ ինստիտուտները, ներառյալ ՄԱԿ-ը և ԱՀԿ-ն (Առևտրի համաշխարհային կազմակերպությունը), թուլացած են, իսկ մեծ տերություններն ավելի ու ավելի հաճախ գործում են առանց կանոններին նայելու։ Նման իրականության մեջ, ըստ նրա, «սուտի մեջ ապրելն» այլևս անհնար է. արևմտյան երկրները պետք է իրերն իրենց անուններով կոչվեն և դադարեն հուսալ, թե ինչ-որ մեկը կպաշտպանի իրենց։
Քարնին ելքը տեսնում է, ինչպես ինքն է ասել, «միջին տերությունների» կոոպերացիայի մեջ՝ անվտանգության, տնտեսության և կայունության ոլորտներում համատեղ ներդրումների, այլոչ թե «ազգային ամրոցների» կառուցման մեջ։
Կանադան, նրա խոսքով, արդեն փոխում է իր ուղղությունը՝ ավելացնում է պաշտպանական ծախսերը, դիվերսիֆիկացնում է առևտուրը, ամրապնդում է գործընկերությունը ԵՄ-ի հետ և աջակցում է Գրենլանդիային ու Դանիային արկտիկական ինքնիշխանության հարցում։





























