Տիկին Հունանյանը (Հայաստանի խորհրդարանի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր – խմբ.) որոշում է կայացրել և մենք հարգում ենք այդ որոշումը։ Այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով հերթական սկանդալի ֆոնին առաջացած Հունանյանի հրաժարականը։
Պաշտոնից հրաժարումը տեղի է ունեցել հերթական սկանդալի ֆոնին։ Հունանյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանին «Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, պետք են նաև գլուխներ»։ Այս հայտարարությունը հանրային հնչեղություն, զայրույթ և դժգոհություն է առաջացրել։ Այսպիսով, համացանցի օգտատերերը պատգամավորին մեղադրել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողներին վիրավորելու մեջ։ Դրանից հետո Հունանյանը ներողություն է խնդրել իր ձևակերպումների համար։ Հարկ է նշել, որ Հունանյանը սկանդալների կենտրոնում էր հայտնվել նաև նախկինում։ Նրա նշանակումն ինքնին բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ, պատգամավորի կարծիքով, «բարձրագույն կրթության առկայությունը պարտադիր չէ որևէ պաշտոն ստանալու համար» (ինքը՝ Հունանյանը, աշխատել է որպես բուժքույր – խմբ.)։ Բացի այդ, խոսելով Բաքվում պահվող գերիների մասին, նա հայտարարել էր. «Ո՞վ էր իրանց ստիպել, որ գնային Բաքվի բանտ»։
«Խնդրում եմ ձեզ էլ, բոլորին էլ, հարգել տիկին Հունանյանի այդ որոշումը», - ասել է Հովհաննիսյանը՝ չխորանալով մանրամասների մեջ։





























