Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արդեն հայտարարել է այս հարցի շուրջ քննարկումների մեկնարկի մասին։ Այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը՝ խոսելով 2026 թվականի ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին։
Պատգամավորի խոսքով՝ այս պահին որևէ կոնկրետ որոշում չկա, քանի որ քննարկումները շարունակվում են։ «Մեզ համար սրանք ուղղակի ընտրություններ չեն, կա մեկ նպատակ՝ Փաշինյանի հեռացումը։ Դա հավասարազոր է Հայաստանի անվտանգության հետագա ապահովմանն ու հզորացմանը։ Ուստի որոշումը պետք է կայացվի չափազանց կշռադատված», - հավելել է Մամիջանյանը։





























