Ես ինձ կոմֆորտ զգում եմ իմ հայրենիքում։ Այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր և ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը։
«Ցանկացած տեղ, ցանկացած կարգավիճակում՝ պատգամավորի, ցուցարարի։ Իմ ընկեր Նարեկ Սամսոնյանը, օրինակ, իրեն արժանապատիվ է զգում 14 օր հացադուլի ու քաղբանտարկյալի կարգավիճակում, մեր մյուս քաղբանտարկյալ ընկերներն իրենց արժանապատիվ են զգում նաև քաղբանտարկյալի կարգավիճակում», - ընդգծել է Մամիջանյանը։ Պատգամավորի խոսքով՝ կան մարդիկ, ովքեր ազատության մեջ գտնվելով հանդերձ՝ չեն կարող իրենց նման «շքեղություններ» թույլ տալ։





























