Սպիտակ տունը հրապարակել է Դավոսի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրած երկրների ցանկը, հաղորդում է NBC News-ը։
Արարողությունը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Փաստաթղթերը ստորագրել են հետևյալ երկրների ղեկավարները՝ Բահրեյն, Մարոկկո, Արգենտինա, Հայաստան, Ադրբեջան, Բելգիա, Բուլղարիա, Եգիպտոս, Հունգարիա, Ինդոնեզիա, Հորդանան, Ղազախստան, Կոսովո, Մոնղոլիա, Պակիստան, Պարագվայ, Կատար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, ԱՄԷ, Ուզբեկստան։
Սակայն, ցուցակում չկան խոշոր արևմտյան դաշնակիցներ, իսկ մասնակիցների թիվն ավելի քիչ է, քան ենթադրում էր ԱՄՆ-ն։





























