Ռուսաստանի Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնն իր թելեգրամյան ալիքում հայտնել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել և այժմ հիվանդանոցում է։
Նա ասել է, որ այսօր ամբողջ օրը ծրագրել էր աշխատել Կոնիշևսկի շրջանում։
«Ցավոք, մենք ունենք դժվարին եղանակային պայմաններ։ Ավտոմեքենան սահել է ճանապարհի դժվարին հատվածում և շպրտվել ճամփեզրին։
Ես այժմ հիվանդանոցում եմ։ Փառք Աստծո, լուրջ հետևանքներ չեն եղել։ Վնասվածքներ չեն եղել, և մենք այլ ավտոմեքենաների հետ չենք բախվել»,- պատմել է նահանգապետը։
Նա ներողություն է խնդրել բնակիչներից և խոստացել է ապաքինվելուն պես հանդիպել նրանց հետ։




























