ԱՄՆ նախագահը հայտնել է, որ կցանկանար կիրառել ՆԱՏՕ 5-րդ հոդվածը:

«Գուցե պետք է ստուգել ՆԱՏՕ ամրությունը՝ կիրառել 5-րդ հոդվածը եւ ստիպել ՆԱՏՕ-ին գալ այստեղ եւ պաշտպանել մեր հարավային սահմանը անօրինական ներգաղթյալների հետագա ներխուժումներից՝ այդպիսով ազատելով սահմանապահ պարեկության մեծ թվով գործակալների այլ առաջադրանքների համար»,- ընդգծել է Թրամփը։

Նշենք, որ ՆԱՏՕ 5-րդ հոդվածը հիմնված է հավաքական պաշտպանության սկզբունքի վրա, որի համաձայն՝ դաշինքի մեկ անդամի վրա զինված հարձակումը համարվում է հարձակում բոլորի վրա, եւ, հետեւաբար, անդամները պարտավոր են օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ զինված ուժի կիրառմամբ, անվտանգությունը վերականգնելու համար։