ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը Գրենլանդիայի հարցում կարող է «անել այն, ինչ ուզում է», հաղորդել է CNN-ը։
Հարցին, թե արդյոք Գրենլանդիայի հետ կապված առաջիկա համաձայնագիրը թույլ կտա ԱՄՆ-ին վերահսկել Արկտիկայում գտնվող տարածքները, Թրամփը պատասխանել է, որ ԱՄՆ-ը կարող է անել «այն, ինչ ուզում է»։
Հարցին, թե արդյոք համաձայնագիրը կներառի ամերիկյան ինքնիշխանության նոր տարածքներ, նա խուսափողական պատասխան է տվել՝ նշելով, որ համաձայնագրում «շատ հիանալի բաներ» կան։
Թրամփը նաեւ նշել է, որ այսօր խոսել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի հետ, չնայած շարունակել է աջակցություն հայտնել երկրի գործող նախագահին։ Նա մնացել է իր այն կարծիքին, որ Մաչադոն բավարար աջակցություն չունի երկիրը ղեկավարելու համար։



























