Թայվանի ն տեղական արտադրության առաջիսուզանավը՝ «Hai Kun (Narwhal)-ը, ծովային փորձարկումները կավարտի ոչ շուտ, քան 2026թ․ կեսին: Ինչպես տեղեկացրել է Taipei Times թերթը, սուզանավը նախատեսում է իր առաջին ստորջրյա փորձարկումները սկսել հունվարի 26-ին, չնայած նավի սկզբնական փոխանցումը կղզու նավատորմին նախատեսված էր 2025թ․ նոյեմբերին:
Պարբերականը մեջբերել է սուզանավը կառուցած նավաշինական ընկերության՝ CSBC Corp-ից ստացած տեղեկատվությունը: Ընկերությունը նշել է, որ «սուզանավերի փորձարկման ընթացակարգերը բարդ են եւ հաճախ շատ ժամանակատար, հատկապես նախատիպերի համար. արտասահմանյան փորձի հիման վրա դա երբեմն կարող է տեւել մեկ տարուց ավելի»:
Նավը կանցնի ստորջրյա փորձարկումների երեք փուլ՝ պերիսկոպային խորության վրա, մակերեսային ջրերում եւ խոր ջրերում, նշել է թերթը: 2025թ․ փետրվարին Taipei Times-ը հայտնել էր, որ սուզանավի ծովային փորձարկումները կսկսվեն նույն թվականի ապրիլին՝ նպատակ ունենալով դրանք ավարտել մինչեւ սեպտեմբերի 30-ը եւ նավը հանձնել կղզու զինված ուժերին նոյեմբերին: Սակայն սուզանավի վրա աշխատանքները զգալիորեն երկար տեւեցին, ծովային փորձարկումների մեկնարկն անընդհատ հետաձգվում էր: Narwhal-ն առաջին անգամ նավարկել է անցյալ տարվա հունիսի 17-ին։ Սակայն դրանք մակերեսային փորձարկումներ էին, որոնք նոր են ավարտվել։
Ավելի վաղ կղզու իշխանությունները հաստատել էին Գաոսյուն նավաշինարանում կառուցվելիք եւս յոթ Narwhal դասի դիզելային-էլեկտրական սուզանավեր կառուցելու ծրագրերը։ Սակայն այդ ծրագրերի իրականացումը կախված կլինի առաջին սուզանավի հաջողությունից, որն արդեն ավարտվել է։
Թայվանը կառավարվում է սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չան Կայշիի (1887-1975) գլխավորած Գոմինդանի ուժերի մնացորդները փախան այնտեղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որին աջակցում է երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ռուսաստանը, այն Չինաստանի տարածաշրջաններից մեկն է։





























