Այսօր` փետրվարի 10-ին, տեղական ժամանակով 08.13-ին Հայաստանի  տարածքում` Ապարան քաղաքից 11կմ հյուսիս-արեւելք,  տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրաշարժի ուժգնությունը  էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: