«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը թիմակիցների հետ մասնակցել է Արտաշատ քաղաքում նոր գրասենյակի բացմանը։
«Մենք Արտաշատից ենք սկսել Արարատի մարզի մեր տարածքային գրասենյակների բացումը, որովհետև Արտաշատը շատ մեծ պատմություն ունի և մեր մայրաքաղաքներից մեկը է։ Սա սիմվոլիզմ է պարունակում, որ այո, մենք ամեն մարզ այցելելիս, ամեն մարզում գրասենյակ հիմնելիս որոշակի մտքեր ու որոշակի սիմվոլիզմ ենք դնում ամեն ինչի մեջ։
«Միասնության թևերը» նախաձեռնություն է համախմբման և միավորման մասին։ Մենք համաձայն չենք այն ուղղության, այն հետագծի հետ, որ ընտրել է այսօրվա իշխանությունը։
Մենք համախմբում ենք մեր գաղափարների, մեր անհամաձայնության շուրջ մեր ժողովրդին, մեր համակիրներին ու աջակիցներին, որպեսզի համախմբված կարողանանք ինչ-որ մի բան փոխել և այս ամենը դնել ճիշտ իրականություն կառուցելու ռելսերի վրա»,–ասել է նա։
«Միասնության թևեր» նախաձեռնության հետ համակործակցող «Շանթ» կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանն իր հերթին նշել է. «Մենք հիմա պետք է որոշենք, արդյո՞ք մենք մեր երկիրը, մեր քաղաքը, մեր տարածաշրջանը թողնելու ենք օտարներին, որոնք դարեդար պետք է ցույց տան և պատմեն Արտաշատի հնագույն մայրաքաղաքի մասին, թե ինքներս պետք է տեր կանգնենք այս քաղաքին, մեր պատմությանը, մեր երկրին, և բոլորին աշխարհում հրավիրենք Հայաստան և Արտաշատ ու ասենք, որ ճիշտ է, դուք թանգարաններում պահում եք Կարդագենի 2300 տարվա մետաղադրամը, բայց դուք հիմա գտնվում եք մի քաղաքում, ոի հատակագիծը գծել է նույն Հանիբալը։ Այս քաղաքը կանգուն է, փառավոր և ամոթալի շատ տարիներից հետո և ընդունում է ձեզ, որպես համաշխարհային պատմության մեջ մեծ հետք թողած մի քաղաք։
Որոշողը մենք ենք, բոլորս ենք և վստահ եմ, որ շուտով, մոտ ապագայում մենք դա իրականացնելու ենք։ Պատրաստ եմ լսել ձեր ձայնը, ընդառաջել ձեզ»։





























