ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ «գերազանց» հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։
Թրամփն աշ-Շարաային «բարձր հարգանքի արժանացած մարդ» է անվանել, հավելելով, որ ամեն ինչ «շատ, շատ լավ է ընթանում»։
«Այնպես որ, մենք շատ ուրախ ենք դրա համար»,- հավելել է նա։
Ինչպես հաղրոդում է Al Arabiya-ն՝ հղում անելով Սիրիայի նախագահի գրասենյակի հայտարարությանը, աշ-Շարաան ընդգծել է «ահաբեկչական խմբավորումների, դրանց թվում՝ ԴԱԻՇ-ի վերադարձը կանխելու համար միջազգային միասնական ջանքերի» անհրաժեշտությունը։





























