Մեզ համար առաջնահերթություն է մեր էներգահամակարգի սինխրոն միացումը մեր չորս հարևանների էներգահամակարգերին։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նրա գնահատմամբ՝ սա ունի ոչ միայն առևտրային նշանակություն, այլև կապահովի էներգահամակարգի կայունությունը՝ ճիշտ այնպես, ինչպես հիմա դա տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև։

Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ տեխնիկապես Հայաստանի էներգահամակարգի միացումը չորս հարևանների էներգահամակարգերին հնարավոր է և խոչընդոտներ չկան։ «Մնացած մասով, հուսով եմ, իրադարձությունների զարգացում կլինի և մենք պատրաստ ենք այդ զարգացմանը», - հավելել է նա։