Նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է այն ռասիստական տեսանյութը, որը նա տեղադրել էր սոցիալական ցանցերում հինգշաբթի ուշ երեկոյան, որտեղ նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին առաջին տիկին Միշել Օբաման պատկերված են եղել կապիկների տեսքով, սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել դրա հրապարակման համար»:
Թրամփը հայտարարել է, որ «իհարկե» դատապարտում է տեսահոլովակի ռասիստական պահերը՝ միևնույն ժամանակ նշելով, որ չի պլանավորում ներողություն խնդրել, հաղորդում է NBC News-ը։
«Ես ամբողջ տեսանյութը չեմ դիտել։ Ես դիտել եմ սկիզբը։ Ամեն ինչ կարգին էր», - նշել է նա։
Թրամփը հրապարակել է տեսանյութ, որում Բարաք և Միշել Օբամաները կապիկների տեսքով են




























