Եվրամիության երկրները մինչև 2035 թվականի վերջը պետք է 6,8 տրիլիոն եվրո ծախսեն սպառազինության վրա, եթե կատարեն ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ի չափով ավելացնելու իրենց պարտավորությունները։ Այս մասին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նստաշրջանի ժամանակ հայտարարել է պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը։

«Մինչև 2035 թվականի վերջը ԵՄ երկրները պաշտպանության վրա պետք է 6,8 տրիլիոն եվրո ծախսեն, եթե կատարեն ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները»,- ասել է Կուբիլյուսը։ Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը համայնքի երկրների գլխավոր խնդիրն է համարում զենք «արտադրելը, արտադրելը և ևս մեկ անգամ արտադրելը»։