Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանին գնդակահարել են սահմանապահ զորքերի պետի տեղակալին: Փետրվարի 12-ին սահմանապահների ջոկատը ստուգելու համար կանգնեցրել է Տաջիկստան ուղեւորվող ածուխ տեղափոխող բեռնատարը: Երբ սահմանապահները փաստաթղթեր են պահանջել, բեռնատարում եղած Ղրղըզստանի քաղաքացին սկսել է վիրավորել զինվորականներին: Դեպքի վայրում մարդիկ են հավաքվել:
Այստեղ է եկել նաեւ սահմանապահ զորքերի պետը, սակայն իրավիճակը չի կարողացել հանդարտեցնել:
Մարդկանց խումբը շրջապատել է սահմանապահներից մեկին, իսկ բեռնատարի ուղեւորը հանել է զենքն ու մի քանի կրակոցներ արձակել, վիրավորելով սահմանապահ զորքերի պետի տեղակալին: Ավելի ուշ տուժածը մահացել է հիվանդանոցում:
Բեռնատարի վարորդն ու ուղեւորը ձերբակալվել են, հաղորդում է «ԱԿԻպրեսս»-ը:




























