ԱՊՀ-ից ժամանած դիտորդները գտնում են, որ Թուրքմենստանում կայացած նախագահական ընտրությունները համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին: Այդ մասին հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը:

«2012-ի փետրվարի 12-ին կայացած Թուրքմենստանի նախագահի ընտրությունները անցել են կազմակերպչական բարձր մակարդակով, երկրում գործող ընտրական օրենսդրության համապատասխան եւ համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին»,-ասել է Լեբեդեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Թուրքմենստանի ԿԸՀ-ի նախնական տեղեկություններով, գործող նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը հավաքել է ձայների 97,14 տոկոսը: