Մեծ Բրիտանիայում դատական գործ է ընթանում թոշակառու ամուսնական զույգի գործով, որին մեղադրում են Պակիստանից բերված որբ աղջկան սեքսուալ-ստրուկ պահելու մեջ:

83-ամյա Իլյասա Աշարին եւ նրա 66-ամյա տիկնոջը` Թալաթին, մեղադրվում են մարդկանց առեւտրի, սեքսուալ բռնության եւ այլ հանցագործությունների մեջ: Զույգին կասկածում են նաեւ խարդախության մեջ:

Նրանց զոհը դարձել է կույր եւ համր որբ աղջիկը, ում նրանք Պակիստանից բերել էին 2000 թվականի հունիսին: Այն ժամանակ 10-ամյա գերուն պահել են տան նկուղում` առանց զուգարանի եւ լվացարանի: Այնտեղ աղջիկն անցկացրել է իր կյանքի տասը տարիները: Աղջիկը քնել է բետոնե հատակի վրա եւ ենթարկվել բազմաթիվ նվաստացումների:

Նրան հարկադրել են մաքրել հատակը, ուտելիք պատրաստել, ավտոմեքենա լվանալ, որի համար էլ նրան ուտելիք են տվել: Ավելին, բրիտանացի «ստրկատերերը» բռնաբարել են իրենց զոհին: Իլյասին մեղադրում են 12 անգամ սեքսուալ բռնություն գործելու մեջ, իսկ նրա կնոջը` մեկ անգամ: Զոհին նաեւ ծեծել են:

Աղջիկը երբեք դպրոց չի գնացել ոչ Պակիստանում, ոչ էլ Մեծ Բրիտանիայում: Դրա համար էլ նա կարդալ եւ գրել չգիտի:

Այդուհանդերձ, Աշար զույգին հաջողվել է սոցիալական նպաստ ստանալ պետությունից, որը ձեւակերպվել է գերուհու անունով, հաղորդում է BBC-ն: