ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 17-ին, կազմել է 376.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.84 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 446.28 դրամ (նվազել  է 1.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-375 դրամով, վաճառվում է 378-79 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438-443 դրամով, վաճառվում է 447.5–453 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.74-4.89 դրամով, վաճառվում է 4.94-5.09 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 374–375 դրամով, վաճառվում՝ 377.5–378 դրամով:

Եվրոն գնվում է 443–444 դրամով, վաճառվում է 447.5–448 դրամով:

Ռուբլին գնվում է 4.83 դրամով, վաճառվում է 4.92 դրամով: