Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չեղարկել է այցն Աբու Դաբի, որը նախատեսված էր երեքշաբթի, հաղորդում է Türkiye Today-ը։

Այս քայլը կատարվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄԷ այցը հետաձգելուց հետո, որը սոցիալական ցանցերում չհաստատված ենթադրություններ է հարուցել ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամեդ բին Զայեդ ալ Նահայանի առողջության մասին։

Ընդսմին, Միցոտակիսը հեռախոսազրույց է ունեցել ալ Նահայանի հետ։

Նույնն է արել նաև Էրդողանը, հայտնել են թուրքական լրատվամիջոցները: