Վատիկանը չի միանա ԱՄՆ-ի գլխավորած «Խաղաղության խորհրդին»՝ հավատալով, որ համաշխարհային ճգնաժամերը պետք է լուծվեն ՄԱԿ-ի կողմից։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը։

«Վատիկանը չի մասնակցի «Խաղաղության խորհրդին»՝ դրա եզակի բնույթի պատճառով... Մտահոգությունն այն է, որ միջազգային մակարդակում ճգնաժամերը պետք է լուծվեն հիմնականում ՄԱԿ-ի կողմից։ Սա այն կետերից մեկն է, որի վրա մենք պնդել ենք», - ասել է Պարոլինը, ըստ Reuters-ի։