ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 19-ին, կազմել է 376.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.34 դրամ (նվազել է 2.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.91 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-375.5 դրամով, վաճառվում է 378.5-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 436-441.5 դրամով, վաճառվում է 446.5–451 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.74-4.90 դրամով, վաճառվում է 4.95-5.10 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 375 դրամով, վաճառվում՝ 378.5 դրամով:
Եվրոն գնվում է 443 դրամով, վաճառվում է 447 դրամով:
Ռուբլին գնվում է 4.85 դրամով, վաճառվում է 4.95 դրամով:





























