Փոփ աստղ Շաքիրայի վրա ծովառյուծ է հարձակվել Հարավաֆրիկյան հանրապետությունում ծովափնյա հանգստի ժամանակ:

Երգչուհին իր բլոգում գրել է, որ հանգստանալիս է եղել Քեյփթաունի հանգստավայրերից մեկում, որտեղ ծովափի մոտ նաեւ ծովառյուծներ են եղել: Շաքիրան ցանկացել է ընդամենը նրանց հետ լուսանկարվել, սակայն նրանցից մեկը հարձակվել է երգչուհու վրա, հաղորդում է Sun թերթը:

Շաքիրայի ենթադրությամբ, ծովառյուծն իր Blackberry սմարթֆոնը շփոթել է ձկան հետ, քանի որ այն փայլել է արեւի տակ:

Կենդանին հարձակվել է եւ փորձել կծել երգչուհուն: Շաքիրան անսպասելիությունից պարզապես անշարժացել է եւ չի իմացել ինչ անի: Օգնության է հասել եղբայրը, ով քրոջը հեռացրել է կենդանուց:

Քույր ու եղբայր բռնվել են մոտակա քարերից, մինչեւ որ վերջնականապես ազատվել են ծովառյուծից: