Ադրբեջանը 4 500 տոննա դիզելային վառելիք կմատակարարի Հայաստանին, հայտնում է ադրբեջանական Report լրատվամիջոցը։
Ըստ ստացված տեղեկատվության՝ դիզելային վառելիքի նշված ծավալը Ադրբեջանից կառաքվի այսօր՝ փետրվարի 25-ին, երկաթուղային տրանսպորտով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան նավթամթերքի մատակարարումները սկսել է անցյալ տարվա դեկտեմբերից։





























