Առաջիկայում իշխանության ներկայացուցիչները որոշակի առումով պայմանավորվածություններ ձեռք կբերեն, որպեսզի միմյանց չխանգարեն ընտրությունների ժամանակ: Այս մասին, այսօր` փետրվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Որոշ ժամանակ հետո կտեսնենք ավանդական ձեւով ընթացող նախընտրական շրջան: Եվ չի լինի այն, ինչ կանխատեսվում էր, այսինքն` պայքար իշխանության միջեւ»,- հավատացրեց Արմեն Մրտիրոսյանը:
Նրա խոսքով, Հրազդանի քաղաքապետի ընտրությունները լավ փորձադաշտ էին թե’ իշխանության, թե’ ընդդիմության համար: Մարտիրոսյանի ներկայացմամբ, ընդդիմությունը Հրազդանում իրականում շատ լուրջ վերահսկողություն էր իրականացնում եւ եթե կարողանա նման վերահսկողություն կատարել առաջիկա խորհրդարանական ընտրություններին ամբողջ հանրապետությունով մեկ, ապա հնարավորություն ունի հաղթելու: «Իհարկե, եթե իշխանությունը չդիմի բիրտ ուժի եւ լցոնումների»,-հավելեց նա:
Ըստ «Ժառանգության» պատգամավորի, եթե Հրազդանում ընտրակաշառք վերցնողներից 801 մարդ իր ձայնն, այնուամենայնիվ, տար Սասուն Միքայելյանին, ապա ընտրությունների ելքն այլ կլիներ: Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ՏԻՄ ընտրությունները չանցան այն ձեւով, ինչպես նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահն են ներկայացնում, իպատճառը, ոչ միայն ընտրակաշառքնէ, այլեւյն, որ իրավապահ մարմինների գործառույթը «պարալիզացվել» է:
«Եթե մարդիկ նման մեծ քանակությամբ ընտրակաշառք են բաժանում եւ դրան չի արձագանքում ոստիկանությունը, նշանակում է վերեւից զգուշացված է եղել: Իրավապահ մարմինները ոչ թե պետական կառույց են, այլ իշխանությունների կամակատարն են: Բայց անկախ նրանից, թե ով է իշխանությունը, հանցագործությունը պետք է կանխվեր: Մեր ոստիկանությունը կատարում է բացառապես իշխանությունների հրամանները»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:




























