Բանգկոկում ահաբեկիչը պայթել է սեփական ռումբի վրա. կտրվել է նրա ոտքը: 

Ինչպես հայտնում է Թաիլանդի ոստիկանությունը, նրա ձեռքում երկու ռումբ է եղել: Նրանցից մեկն ահաբեկիչը նետել է իր կողքին գտնվող տաքսու մեջ, որի հետեւանքով մեքենան թեթեւ վնասվածք է ստացել: Երբ նրա հետեւից ընկել է ոստիկանությունը, նա փորձել է նրանց վրա նետել երկրորդ պայթուցիկը, սակայն այն ժամանակից շուտ է պայթել, հայտնում է Reuters-ը:  Պայթյունի արդյունքում եւս մեկ մարդ է տուժել:

Ներկայումս ոստիկանությունը խուզարկությում է ահաբեկչի տունը` ակնկալելով այնտեղ գտնել այլ պայթուցիկ սարքեր: Ոստիկանությունը ենթադրում է, որ ահաբեկիչը Իրանից է ներգաղթել: