Գորիսի եւ Ստեփանակերտի համալսարանների եւ Սկալիցայի համալսարանի միջեւ պայմանագրեր են ստորագրվել Եվրոպայում ուսանողների ուսումը կազմակերպելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում:

Ուսման արժեքը նվազագույն է, իսկ մի շարք դեպքերում կֆինանսավորվի հիմնադրամներից: Գրիգորյանը, սակայն, չի նշել, թե որ հիմնադրամներն են ֆինանսավորելու: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, թե Ստեփանակերտի եւ Սկալիցայի համալսարանների միջեւ պայմանագրի կնքումը ԼՂՀ ճանաչման ճանապարհին առաջին քայլն է: «Դա առաջին քայլն է, որին կհետեւի շարունակությունը»,- նշել է Գրիգորյանը:

Նա նաեւ հայտնել է, թե սլովակյան պատվիրակության ԼՂՀ կատարած այցի ընթացքում հանդիպումներ են կայացել ԼՂՀ ղեկավարության հետ, իսկ այսօր պատվիրակությանը կընդունի Հայաստանի ԱԺ նախագահը: