Անսպասելի շրջադարձ է ունեցել Ռուսաստանից ֆրանսիացի լրագրողուհուն վտարելու սկանդալը: Լիազորությունները գերազանցած պաշտոնյային հեռացրել են, իսկ լրագրողին` հետ կանչել:

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկին հրաման է ստորագրել Վլադիմիրի մարզի վարչության պետ Օլեգ Բրեչկոյին ազատելու մասին:

Ֆրանսիացի լրագրողուհի Աննա Նիվան արդեն փետրվարի 12-ին լքել է Ռուսաստանը, եւ տանը հարցազրույց է տվել Le Point թերթին, որում հաստատել է գրող Անդրեյ Դմիտրիեւի կասկածը, որ իրեն զրկել են վիզայից` ռուսական ընդդիմության հետ շփվելու համար:

Փետրվարի 10-ին Վլադիմիրում նրան կանչել են հյուրանոցի համարից եւ 5 անձինք ստուգել են փաստաթղթերն ու նրան տարել ոստիկանություն: Այնտեղ էլ ասել են, որ ֆրասուհին պետք է լքի Ռուսաստանը: