Թերթը գրում է, որ երեկ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնո լուսանկարները նորից հայտնվել են համացանցում: «Այս անգամ, սակայն, ոչ թե am տիրույթում, այլ com-ում, ինչը նշանակում է, որ լոաանկարները տեղադրված են արտերկրի սերվերներում: Դա զուգադիպել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդդհանուր իրավասության դատարանում դռնփակ ռեժիմով ընթացող Կարեն Արայանի դատավարությանը, ով մեղադրվում է դերասանուհու լուսանկարները համացանցում տեղադրելու մեջ: Երբ վերջերս լուսանկարները տեղադրվել էին համացանցում, ոստիկանության 1-ին վարչության 3-րդ՝ կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժինը բոլոր կայքերն օրենքով սահմանված կարգով փակել էր տվել: Այս անգամ եւս կայքը կփակվի, սակայն դրա համար որոշ ժամանակ կպահանջվի»,- գրում է «Ժողովուրդ»-ը:




























