Պակիստանի իշխանությունները ժամանակավորապես թույլ են տվել ՆԱՏՕ-ի օդանավերին թռչել իր տարածքով: Պակիստանի ՊՆ-ում հայտնել են, որ թույլտվությունը վերաբերում է միայն Աֆղանստան սնունդ տեղափոխելուն եւ ոչ ավելին:

Պակիստանի տարածքով մինչեւ 2011-ի նոյեմբերը գործել է երկու ցամաքային միջանցք, որոնցով Աֆղանստանում գտնվող զորքերի համար վառելիքաքսուքային նյութեր ու ոչ ռազմական բեռներ են տեղափոխել:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ավիացիայի հարձակումից հետո, որը հանգեցրել էր Պակիստանի զինված ուժերի 25 զինծառայողների մահվան, այդ երկրի իշխանությունները փակել էին իրենց տարածքը ՆԱՏՕ-ի բեռների համար: Հիմա նրանք հայտարարել են, որ պատրաստ են նորից բացել ցամաքային միջանցքը` «փոխշահավավետ պայմաններով»,-հաղորդում է «Ռոսբալտը»: