Ես գիտեմ, թե ինչ կաներ Ադրբեջանը, եթե 2008թ. մարտի 1-ի հուզումները ձգձգվեին: Այդ մասին այսօր` փետրվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: «Այդ մասին, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ, որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»,- նշել է նա:

Նրա խոսքով, կառավարող կոալիցիային անդամակյցելու իրենց որոշումը թույլ տվեց խուսափել հետագա բախումներից եւ զոհերից:

«Այդկերպ, ազգային անվտանգությունն ապահովվեց, իսկ մենք հնարավորություն ունեցանք իրացնել ծրագրերը հանրության համար»,- համոզված ասել է Բաղդասարյանը: «Նախագահական ընտրություններից հետո մենք երեք ուղի ունեինք: Առաջինը, համագործակցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Բայց դա մեզ համար անհնարին էր: Եթե մենք չկողմոնորշվեինք, մեզ կհարցնեին, դուք 300 հազար ձայն եք ստացել, ի՞նչ եք անելու: Այս ժամանակ էլ մենք առաջարկ ստացանք համագործակցել կոալիցիոն կառավարության մեջ եւ ընդունեցինք այն»,- նշել է Բաղդասարյանը:

«Ասում են, թե ես միացա կոալիցիային պաշտոնի համար: Ի՞նչ է, ես պաշտոն չունեի: Ես խորհրդարանի նախագահն էի: Եթե ուզենայի պահպանել իշխանությունը, չէի՞ կարող: Ինչո՞ւ կառավարությունը ճնշում գործադրեց մեր վրա, ինչո՞ւ 2007թ. պատգամավոր-գործարարները դուրս եկան մեր կուսակցությունից: Ճիշտ է, մենք տարաձայնություններ ունեինք Ռոբերտ Քոչարյանի հետ: Եւ դա լավագույն ապացույցն է, որ մենք գնում ենք մեր ճանապարհով, եւ մեզ համար գլխավորը մեր հայացքներն ու ահմոզմունքներն են, որոնք քաղաքական կոնյունկտուրայի զոհ չեն գնում»,- ասել է Բաղդասարյանը:

Խոսելով պաշտոնների մասին եւ պատասխանելով հարցին` ակնկալում է  արյդոք նոր կառավարության կազմում տեսնել «Օրինաց երկրի» անդամների, Բաղդասարյանը հայտարարել է, թե այդ մասին խոսելը դեռ վաղ է: