ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` փետրվարի 15-ին, ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչին եւ քննարկել երկու երկրների միջեւ համագործակցության խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ լայն ներգրավվածությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: 

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային գործընթացների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Տիկին Քեթրին Ջեյն Լիչը նշել է, որ Մեծ Բրիտանիան շահագրգռված է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ զարգացման ուղղությամբ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ միջազգային անվտանգության խնդիրներին եւ Մերձավոր Արեւելքի իրադարձություններին վերաբերող հարցեր: