«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` փետրվարի 15-ի գործարքների արդյունքում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 389.31 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.09 %-ով կամ 0.35 կետով:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 1.9 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում եւս նկատվում են արտարժույթի թանկացման միտումներ: Արդեն իսկ կան փոխանակման կետեր, որտեղ դոլարի առքն իրականացնում են 389 դրամով: Դոլարի վաճառքն առավելապես իրականացվում է 391 դրամով: