Թաիլանդի արեւելքում ճանապարհային խոշոր վթար է տեղի ունեցել. երթուղային ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենային: Պատահարի արդյունքում 11 մարդ է զոհվել, իսկ 28-ն էլ` վնասվածքներ ստացել:

Ամենայն հավանականությամբ, ավտոբուսը հանդիպակաց գոտի է դուրս եկել վազանց կատարելու համար, որտեղ էլ բախվել է իր ուղղությամբ եկող բեռնատարին: Երկու վարորդներն էլ տեղում մահացել են, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: