Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը հրաժարվել է աշխատավարձից: Այդ որոշումը պայմանավորված է ճգնաժամի պայմաններում երկրին աջակցելու ցանկությամբ, հայտնել է ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը:

Հարկ է նշել, որ Հունաստանի նախագահը, որ ընտրվում է խորհրդարանի կողմից, իրականացնում է հիմնականում արարողակարգային գործառույթներ, իսկ գործադւիր իշխանությունը պատկանում է վարչապետին:

Հունաստանը բարդ բանակցություններ է վարում ԵՄ հետ` 130 միլիարդանոց ֆինանսական օգնության շուրջ, կոշտ տնտեսման միջոցների դիմաց: Ծրագիրը պետք է իրացնել մինչեւ մարտի 20-ը, երբ Հունաստանին պետք կլինի վճարել 14,5 միլիարդ եվրո:

Հակառակ դեպքում երկրին դեֆոլտ է սպառնում: