Իսլանդիայի կառավարությունը խորհրդարանին կառաջարկի հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցության բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, որոնք կասեցվել էին ավելի քան տասը տարի առաջ, հաղորդել է Reuters-ը։

Կառավարությունն օրինագիծը խորհրդարան կներկայացնի հաջորդ շաբաթ։

Աղբյուրների համաձայն՝ քվեարկությունը, հավանաբար, տեղի կունենա սեպտեմբերի վերջին։