ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին նավթի գների կտրուկ աճը, ի վերջո, կուղղվի և փոքր գին է համաշխարհային անվտանգության համար։

«Նավթի գների կարճաժամկետ աճը, որը արագորեն կմարի, երբ Իրանի միջուկային սպառնալիքը վերացվի, շատ փոքր գին է Միացյալ Նահանգների և աշխարհի անվտանգության և խաղաղության համար», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։

«ՄԻԱՅՆ ՀԻՄԱՐՆԵՐՆ ԵՆ ԱՅԼ ԿԵՐՊ ՄՏԱԾՈՒՄ», - շարունակել է նա։