Ոստիկանության ծառայողները, փետրվարի 15-ին, Ջրվեժի Մայակ թաղամասից բերման են ենթարկել 46-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերվել է 20 մլ ծավալով ներարկիչ՝ թմրամիջոցի նմանվող 11 մլ հեղուկով:
Ըստ բերման ենթարկվածի հայտարարության` հայտնաբերվածը «Օմնոպոն» թմրամիջոց է՝ իր օգտագործման համար:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը պարզելու համար:
Կատարվում է հետաքննություն:




























