Ստամբուլում բողոքի ակցիա է տեղի ունեցել զենք արտադրող թուրքական Repkon ընկերության գրասենյակի դիմաց։

Թուրքական Ilka կայքի փոխանցմամբ,  բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել դադարեցնել ռումբեր տրամադրել Իսրայելին։

Բողոքի մասնակիցները գրասենյակի դիմաց պարզել են հակաիսրայելական եւ հակաամերիկյան լոզունգներով պաստառներ։

Նշենք , որ վերջին օրերին հայտնի էր դարձել, որ Repkon-ը զինամթերք է մատակարարել Իսրայելին։