Օդեսայում Լուսանկարիչների քաղաքային ասոցիացիայի, «Վիխոդ» արվեստի ակումբի թանգարանի եւ «Ֆոտոն-2» ակումբի աջակցությամբ բացվել է «Հայեր» խորագրով գեղարվեստական լուսանկարչական մրցույթը:
Ներկայացված ցուցահանդեսի հեղինակը Լուսանկարչական արվեստի չեխական ասոցիացիայի նախագահ, լուսանկարչական հայտնի ամսագրերից մեկի հիմնադիր Գարիկ Ավանեսյանն է:
Հավանաբար աշխարհում չկա այնպիսի մեկը, ով գոնե մի հայի չի ճանաչել: 1987 -2010թթ. ընթացքում արված լուսանկարչական աշխատանքները տարբեր երկրներում նկարված հայերի դիմանկարներ են, այսինքն` ամենուր, որ հեղինակը հանդիպել է հայրենակիցների, եւ ամեն մի լուսանկարը դրա հերոսի ճակատագրի մասին պատմություն է`ամփոփված կադրում, գրում է diver-sant.ru-ն:




























