Ժամանակը ցույց կտա, թե Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի քաղաքականություն վերադարձը եւ ԲՀԿ անդամ դառնալը որքանով է պայմանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը՝ հավելելով, որ ընտրական ժամանակահատվածը կտա այդ հարցի պատասխանը:
Նա շնորհավորեց նախկին արգործնախարարին՝ իրեն հարազատ կուսակցությանն անդամագրվելու կապակցությամբ: Արտակ Դավթյանը հիշեցրեց, որ Վարդան Օսկանյանը տասը տարի եղել է ԱԳ նախարար՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, ապա նշեց, որ ՀՀԿ-ն մտավախություն չունի, որ Օսկանյանի քաղաքականություն վերադարձով եւ ԲՀԿ անդամ դառնալով ՀՀԿ-ից ԲՀԿ արտահոսք կլինի:
Նշենք, որ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երկու օր առաջ հայտարարել էր, որ ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Այսօր նա պաշտոնապես դարձել է ԲՀԿ-ական:




























