Ուղղաթիռի վթարի արդյունքում մահացել են ԿԺԴՀ-ի առեւտրի նախարար Կիմ Բոն Չերը եւ կառավարության մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք ուղեւորվել էին երկրի հեռավոր կղզիներից մեկը` հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի 70-ամյակի առթիվ նվերներ բաժանելու: Այս մասին հաղորդում է հարավկորեական կայքը:
Կայքի տվյալներով` պատահարը տեղի է ունեցել փետրվարի 14-ին Սունդո կղզյակում` չինական սահմանից ոչ հեռու:
Ուղղաթիռը վայրէջք կատարելիս հետնամասով հարվածել է ժայռին եւ ընկել գետնին: Անձնակազմը եւ նկարահանող խումբը կարողացել են դուրս գալ, ինչից հետո ուղղաթիռը պայթել է, արդյունքում զոհվել են առեւտրի նախարարը, , Փհենան Պուկտո նահանգի առեւտրային գերատեսչության ղեկավարը եւ երեք այլ պաշտոնյաներ:
Զոհվածների հուղարկավորությունը կհետաձգվի, քանի որ այժմ ԿԺԴՀ-ում ճոխ տոնակատարություններ եւ զանգվածային շքերթներ են ընթանում Կիմ Չեն Իրի` երկրի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի հոր 70-ամյակին նվիրված միջոցառումներ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























